Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 1-2.2013


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Միոմա. վիրահատություն կատարել, թե` ոչ

Միոմա. վիրահատություն կատարել, թե` ոչ

Վիրահատությունից խուսափելն անհնարին  է; Այսօր քիչ չէ այն կանանց թիվը, ովքեր միոմա ունեն և ընտրության առջև են կանգնած` վիրահատություն կատարել, թե` ոչ: Որ որոշումն է ճիշտ:

 

Եվ այդպիսի կանանցից միայն 10%-ին անհրաժեշտ լինում վիրահատական միջամտություն կատարել: Նման որոշում կարող է կայացնել միայն բժիշկը:

 

Վիրահատական միջամտությունը պետք չէ

 

  • Երբ միոմայի չափերը փոքր են և հանգույցները որոշակի տեղակայում ունեն: Նման դեպքում բուժումը կարող են անցկացնել պահպանողական մեթոդներով:
  • Եթե կինը պլանավորել է դեռ երեխաներ ունենալ: Այսօր գոյություն ունեն արգանդի փոքր չափերի միոմայի դեպքում պտուղը պահպանելու և ծննդաբերությունը վարելու մեթոդներ: Որպես կանոն, նման ծննդաբերության ժամանակ հեռացնում են նաև միոման: Այլ բարենպաստ իրավիճակներում վիրահատությունը կատարվում է մինչև հղիությունը: Նման դեպքերում ցուցված է նաև լապարասկոպիկ վիրահատությունը: Երբեմն հարկ է լինում հեռացնել արգանդի մի մասը, և այդ դեպքում էլ է հնարավոր ժամանակի ընթացքում հղիանալ և երեխա ունենալ:

 

Վիրահատությունն անհրաժեշտ է 

 

  • Երբ ուռուցքը ճնշում է հարակից օրգաններին, խախտելով դրանց գործառույթները:   
  • Եթե հանգույցները շատ արագ աճում են կամ էլ արդեն շատ մեծ չափերի են: Ընդունված է կարծել, որ միոման քաղցկեղային ուռուցքի վերաճելու վտանգի հավանականությունը համեմատաբար մեծ չէ: Բայց դա ընդամենը վիճակագրություն է, որը չի կիրառվում կոնկրետ մարդու դեպքում: ժամանակակից բժշկությունը հնարավորություն է տալիս հաջողությամբ բուժել նաև ուռուցքաբանական հիվանդությունները, բայց լավագույն տարբերակը այն կանխարգելելն է: 

 

Փորձելով խուսափել վիրահատությունից, շատ կանայք օգտվում են այլընտրանքային բժշկությունից: Նման դեպքերում, երբեմն, կորում է թանկարժեք ժամանակը, իսկ ուռուցքը մեծանում է, և ոչ-ոք չգիտի, թե ինչ է դրա հետ տեղի ունենում: Նույնիսկ հիմնականում այլընտրանքային բժշկությամբ զբաղվող  բժշկական կենտրոններում դժվար թե կարողանան բուժել այն միոման, որն արդեն վիրահատության ցուցումներ ունի:

 

  • Մենստրուալ ֆունկցիաների փոփոխության դեպքում, երբ մենստրուացիան պակասում, կամ շատ երկարատև և առատ է դառնում  ու ցավոտ է: Նման դեպքում արյան մեջ նկատելիորեն նվազում է հեմոգլոբինի մակարդակը, որը կարող է և անեմիայի պատճառ դառնալ:
  • Երբ հարակից օրգանների գործառույթները խանգարվում են: Մեծ ուռուցքը, որպես կանոն, ճնշում է միզապարկին և խախտում միզապարկի նորմալ գործառույթը, որի պատճառով կնոջ մոտ հաճախամիզություն է սկսվում: Միոման երբեմն խանգարում է նաև աղիների նորմալ գործառույթին և աղիները դատարկելու կեղծ պահանջներ են սկսվում: Որովայնի ներքևի հատվածում և գոտկատեղում ցավերը նույնպես կարող են վկայել, որ նորագոյացությունը արդեն շատ է «նեղացնում» արգանդին:
  • Երբ միոման արդեն շատ մեծ է, կամ բազմաթիվ հանգույցներից է բաղկացած, արգանդը լրիվ հեռացնում են: Եթե նորագոյացությունները հայտնաբերվում են ձվարանում, ապա դրանք էլ են հեռացնում: Դա չի խանգարում կնոջ օրգանիզմի նորմալ գործունեությանը: Եթե կինը չի պլանավորել հետագայում երեխաներ ունենալ, ներքին սեռական օրգանների բացակայությունը նրան կարող է և ընդհանրապես չխանգարել:  

 

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1-2.2013
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. secretwoman.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

22.10.2015

Հարգելի'  կայքի այցելուներ, տեխնիկական պատճառներով հարցերին պատասխանելը ժամանակավորապես հնարավոր չէր, և որոշ հարցեր, որոնց պատասխանելն այլևս ակտուալ չէ, հեռացվել են կայքից: Խնդրում ենք, եթե Ձեր հարցերը դեռևս ակտուալ են, նորից գրել:  Հայցում են Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար:

Մեդ-Պրակտիկ

15.08.2015

Հարգելի Elen, բարև Ձեզ: Կախված է էրոզիայի աստիճանից, այն բանից կան ատիպիկ բջիջներ թե ոչ, իսկ դա կարելի է պարզել ցիտոլոգիական քննությամբ: Եթե կան արդեն ատիպիկ բջիջներ, հարկավոր է անպայման ստանալ բուժում, որը այդ դեպքում ենթադրում է վիրաբուժական միջամտություն` արգանդի վզիկի էլէկտրոկոնիզացիա: Չբուժելու դեպքում մեծ է ռիսկը հետագայում արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման: Եթե էրոզիան սկզբնական փուլերում է բուժումը կոնսերվատիվ է` դեղորայքային, որից հետո հարկավոր է լինել անընդհատ դինամիկ հսկողության տակ:

Մեդ-Պրակտիկ

31.07.2015

Հարգելի SUSANNA, բարև Ձեզ: Նման չափի միոման, հատկապես եթե կա ցավային համախտանիշ և արյունահոսություն, միանշանակ վիրահատության կարիք ունի, բացի այդ Դուք արդեն դաշտանադադարի մեջ եք, և պահել արգանդն ուղղակի իմաստ չունի: Բարդություններից խուսափելու համար խորհուրդ ենք տալիս անպայման դիմել գինեկոլոգ-վիրաբույժի խորհրդատվության:

Elen

31.07.2015

Knereq cheiq asi erozyan chbujelu depqum inch vtangner karoxe arajanal.

SUSANNA

15.07.2015

ES 47 TAREKAN EM UNEM MIOMA ANCIAL TARI INC ASACIN VOR HASEL E 10 SMI EV 3 AMIS ES DASTAN JTESA EV ANCIAL AMIS SAT VAT VIJAKI MEJ @NKA CAVER INJPES ERKUNQAIN ARIANHOSUTYN DA INJ E ASUM OGNEQ INCI EV KASEQ HIMNAKANUM CAVER@ VOR KOXMERUM E LINUM EV ES PETQ E VIRAHATVEM TE DER POQR E

Մեդ-Պրակտիկ

28.05.2015

Հարգելի Alina, եթե կա արյունահոսություն, հատկապես, եթե այն երկարատև է, անկախ միոմայի տեղակայումից և նրա չափերից, վիրահատություն անհրաժեշտ է: Վիրահատական միջամտության տեսակը կախված է միոմայի տեղակայումից, եթե այն ունի սուբսերոզ տեղակայում, հատկապես, եթե ոտիկի վրա է, հնարավոր է կատարել կոնսերվատիվ միոմէկտոմիա, այսինքն հեռացնել միայն միոմատոզ հանգույցը պահպանելով արգանդը: Եթե միոման տեղակայված է ինտերստիցիալ, այսինքն արգանդի պատի մեջ կամ սուբմուկոզ, միակ տարբերակը արգանդի հեռացումն է, հավելումներով կամ առանց հավելումների, դա արդեն կախված է հավելումների վիճակից: Իհարկե երիտասարդ կանանց մոտ ձվարաննեի հեռացումը ցանկալի չէ, քանի որ առաջացնում է հորմոնալ շեղումներ, և կարիք է լինում հետագա փոխարինող հորմոնալ բուժման: Եթե հնարավոր է պահպանել ձվարանները, չեն հեռացվում: Հետվիրահատական շրջանը նույնպես կախված է վիրահատության ծավալից, եթե վիրահատությունն ընթանում է հարթ և հետվիրահատական բարդություններ չկան, հիվանդները դուրս են գրվում ամենաուշը 7 օր հետո: 

Alina

23.05.2015

Xndrum em aseq 6-7cm arnahosox miomayi depqum virahatutyune partadir e te voch? Ete ayo uremn petqe heracvi argande te miayn mioman? Arnahosutyune tevum e15-20 or. Ev xndrum em greq hetvirahatakan bartuytneri masin. Inch tesaki popoxutyunner karox en linel eritasard knoch mot?

Մեդ-Պրակտիկ

21.05.2015

Հարգելի Mila, բարև Ձեզ: Նշված միջոցները ավանդական միջոցներ են, որոնք հնարավոր է, որ կանգնեցնեն միոմայի աճը, սակայն վստահ լինել չի կարելի, հարկավոր է անընդհատ լինել բժշկի հսկողության տակ: Միոմայի չափերի մեծացման կամ արյունահոսության դեպքում հարկավոր է վիրահատական միջամտություն: Նման չափերի միոմայի դեպքում ավանդական միջոցներով լրիվ ներծծում քիչ հավանական է, նույնիսկ դեղորայքային բուժման դեպքում լրիվ ներծծում դժվար լինի: Սակայն, եթե այժմ գանգատներ չկան, հարկավոր է ուղղակի դինամիկ հսկողություն: Պոստկլիմակտերիկ շրջանում նկատվում է միոմայի աճի կանգ, որոշ դեպքերում նաև չափերի փոքրացում:

Մեդ-Պրակտիկ

18.05.2015

Հարգելի Nara, բարև Ձեզ: Ձեր հարցից անհասկանալի է, որ հատվածում են ցավերը և ինչու եք ուզում կալցիում օգտագործել, խնդրում եմ ավելի մանրամասն գրեք, կփորձենք Ձեզ օգնել:

Մեդ-Պրակտիկ

17.05.2015

Հարգելի Armine, բարև Ձեզ: Արգանդի միոման հորմոն կախյալ բարորակ ուռուցք է: Նրա չափերի մեծանալը կամ փոքրանալը կախված է հորմոնալ ֆոնից, հիմնականում պոստկլիմակտերիկ շրջանում նկատվում է միոմայի չափերի փոքրացում, փոքր չափերի դեպքում հնարավոր է լրիվ ներծծում: Դուք նշում եք, որ կա միոմայի չափերի փոքրացում, դա շատ լավ է, հավանականությունը իհարկե մեծ չէ, որ այն լրիվ կանհետանա, բայց ամեն ինչ հնարավոր է: Հարկավոր է անընդհատ լինել բժշկի հսկողության տակ: 

Mila

16.05.2015

Barev dzes es 38 tarekan em yev 2 amis araj imaca vor mioma unem yev vorn arden 6 cm e.Arnahosutyun der chunem, ayd patcharov el bjishkes asac vor der petq che dzerq tal. Bayc mecanalu depqum petq e virahatI.Indz xorhurd en tvel aplepixayi tamponner dnel yev amen aravot tarm kartofili hyut xmel. Ardyoq da koqni kanxel ache kam @ndhanrapes vercnel ayd goyacutyune. Snorhakalutyun!

Nara

12.05.2015

miomas heracrel en,,bayc caver unem karelie kalci xmel

armine

11.05.2015

voxjuyn, es arden 13 tari unem mioma, ayn hasel er 9,3 sm, verjin 3 tarinerin ach@ kangnel er, isk mek tarva mej inqnuruyn poqracel e minchev 6,3 sm, da parzvec 1 amis araj, erbevice gangatner chem unecel , simtomner chkain, chem aryunahosel , xaxtumner nuynpes chkan, es 39 tarekan em , hnaravor ? e vor inqnuruyn verana, naxkinum bjishkneric vomank da bacarum ein, aselov vor chap@ mec e, ete 1 tarva mej poqracel e 3 sm

Մեդ-Պրակտիկ

24.01.2015

Հարգելի Nona,նման չափերի միոմաները,այն էլ երկուսը կարող են առաջացնել մի շարք բարդություններ`արյունահոսություն,սնուցման խանգարում և այլն: Քիչ հավանական է,որ դրանք ինքնուրույն փոքրանան կամ որևէ կոնսերվատիվ միջոց օգնի: Այս դեպքում վիրահատական բուժումը ցանկալի է:

Nona

22.12.2014

ardyoq vtangavor e 10 ev 9.1 chapseri hasnox mioman?ev ardyoq virahatutyan kariq zgacvum e?

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ